Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Բացահայտված է սուպերմոդելների դիետայի գաղտնիքը

Բացահայտված է սուպերմոդելների դիետայի գաղտնիքը

Հավանաբար շատերը կցանկանային իմանալ, թե ինչ են իրականում ուտում մոդելները: Նոր «Մոդելների խոհանոց» գիրքն առաջարկում է աշխարհահռչակ մոդելների կողմից առաջարկվող բաղադրատոմսեր: Գրքի հեղինակը մոդել Արմանի Ցեզար Կասերն է: 

 

Այն ժամանակ, երբ որոշ մոդելներ երդվում են, թե հատուկ ոչինչ չեն անում իրենց մարմինը բեմ դուրս գալուն նախապատրաստելու համար և երբեմն-երբեմն լուսանկարվում են համբուրգեր, հոթ-դոգ ուտելիս, իրականում նրանցից ոչ բոլորն են նման պատվի և գենետիկայի արժանացել: Եվ հիմա նոր խոհանոցային գրքի շնորհիվ յուրաքանչյուր ոք կարող է պատկերացում կազմել, թե ինչպիսի ջանքեր են պահանջվում մոդելներից իրենց կառուցվածքն այդպիսին պահելու համար:

 

Կառլի Քլոս, Լիլի Դոնալդսոն, Լինդսի Վիկսոն և Միլլա Յովովիչ. նրանք բոլորն էլ իրենց լավագույն բաղադրատոմսերը տրամադրել են նոր գրքի ստեղծման համար: Հեղինակի խոսքերով՝ գրքի ստեղծման նպատակը մարդկանց ճիշտ սնվելու եղանակը ցույց տալն է: Դոնալդսոնը բացահայտել է իր սիրելի կաղամբով աղցանի բաղադրատոմսը: Իսկ Քլոսը մանգոյով սալսա է առաջարկում: Յովովիչը կիսվել է կանաչ ծնեբեկով սաղմոնի պատրաստման բաղադրատոմսով: Բելգիացի տղամարդ մոդելն այս բիզնես է մտել 4 տարի առաջ և մասնակցել է Dolce Gabanna և YSL ցուցադրություններին:

 

Այն հարցին, թե ինչն է նրան դրդել նման գիրք հրատարակելուն, նա պատասխանել է, որ ուղղակի մեծ սեր ունի սննդի նկատմամբ: Նրա հայրը հիանալի խոհարար է եղել, և նրա շնորհիվ նա խոհանոցային շատ գաղտնիքների է տիրապետում: 

Գիրքը գրել է ավելի շատ իր հաճույքի համար: Եվ ցանկացել է գրքի միջոցով ցույց տալ, որ մոդելներն իրականում սնվում են, սակայն ճիշտ ձևով:

 

Երիտասարդի ամենօրյա սննդակարգը հետևյալն է. նախաճաշին թարմ մրգեր և հունական յոգուրտ: Քիչ ուտել ածխաջրերով հարուստ սնունդ: Սնվել միայն թարմ և օրգանական մթերքներով: Հավ կամ ձուկ ուտել բանջարեղենով: Խմել 2 լիտր ջուր:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ